Տեսեք՝ ինչպես է Մերի Քոչարյանը նշել ծննդյան օրը և ինչ անակնկալ է ստացել

Երգչուհի Մերի Քոչարյանը երեկ նշել է իր տասնյոթամյակը։ Համավարակային այս իրավիճակում գեղեցկուհին ճոխ չի նշել տարեդարձը՝ ընտանիքի և ընկերուհիների հետ։

Չնայած դրան՝ տոնը հաջողվել է։ Մերին անչափ երջանիկ տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով ստացած անակնկալը։

Տոնական օրը Մերին նշել է տանը։ Նա կանաչ- սպիտակ գույների մեջ փուչիկներ ու փաթեթավորված նվերներ է ստացել։

Աղջիկներին քիչ է բնորոշ, սակայն Մերին ծննդյան օրը որոշել է սպորտային ոճով հագուստ է կրել։

Սպիտակ ջինսե տաբատը նա համադրել է սպիտակ շապիկի հետ, որի վրա պատկերված են գեղեցիկ դիմանկարներ։

Կերպարն ամբողջացրել է կանաչ գոտիով։

Վարսահարդարանքը և դիմահարդարումը համեստ ու չափավոր են՝ նրա տարիքին համահունչ։

Նա հյուսք է արել մազերին և պոչ կապել՝ թեթև շպարվելով։

Մերիի ընկերուհիները նույնպես սպորտային ոճի կերպարներով են եղել՝ ջինսերով և շապիկներով։

Նման համեստ ոճն իրապես հարիր է գեղեցկուհի աղջնակներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: