Տեսեք՝ ինչպես է Գայանե Ասլամազյանը նշել ամերիկյան տոնը

Գեղեցկուհի հաղորդավարուհի և դերասանուհի Գայանե Ասլամազյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում, լուսանկարներ է հրապարակել իր՝ հուլիսչորսյան հանգստից։

Երեկ ԱՄՆ-ում նշվել է անկախության օրը, և Գայանե Ասլամազյանը որոշել է այդ հիանալի օրն ուսումնասիրել ամերիկյան կարևորագույն վայրերից մեկը՝ Գրանդ Կանյոնը։

Նա ուղղաթիռով էքսկուրսիայի է մասնակցել։

Գեղեցկուհի պարզապես շլացուցիչ տեսք ուներ․ սև շապիկ և երկնագույն ջինսից կարճ շորտեր։

Կարծես քսան տարեկան աղջնակ լինի այդ կերպարով։

Խորհրդանշական էր նաև Գայանեի ընտրած դիմակը՝ ամերիկյան դրոշի գույների, կարծես այդկերպ միանալով ամերիկյան հայտնի տոնին։

Գայանեն թեթև շպարված է, ուղիղ հարդարված մազերն էլ բաց է թողել։ Իրապես, շլացուցիչ տեսք ունի։

Գեղեցկուհին բազում լուսանկարներով է կիսվել՝ ինչպես ուղղաթիռի ներսից, այնպես էլ ուղղաթիռի։

Նրա էմոցիաներից երևում է՝ անչափ հավանել է Գրանդ Կանյոնը և ուղղաթիռային ճամփորդությունը, որը ցուցադրել է այդ հրաշալի վայրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: