Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հոլիվուդյան Բրյուս Ուիլլիս-Դեմի Մուր զույգի երկրպագուներն անչափ ուրախ են։ Սկզբից Դեմի Մուրը հուզումնալից կերպով շնորհավորել է նախկին ամուսնու 65-ամյա, իսկ երկու շաբաթ անց նրանք վերամիավորվեցին՝ կարանտինը միասին անցկացնելու համար։
Զվարճալի լուսանկարն իր էջում հրապարակել էր աստղային ծնողների դուստրը։ Լուսանկարի վրա տնային ֆոտոսեսիայի բոլոր մասնակիցները կրում են միևնույն հագուստն ու երջանիկ տեսք ունեն։
Այն, որ նրանք կրկին մեծ ու համերաշխ ընտանիք են, Դեմին ու Բրյուսը, հավանաբար, որոշել են ապացուցել անսովոր կերպով՝ սափրելով կրտսեր դստեր՝ 26-ամյա Տալուլայի գլուխը։ Դերասանուհին տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է ընտանիքի հայրն ինքնուրույն սափրում նրա ողջ գլուխը։
Դատելով ժպիտից՝ աղջկան դա ոչ մի կերպ չի մտահոգում, հակառակը, նոր կերպարում նա իրեն մաքսիմալ հարմարավետ ու գեղեցիկ է զգում։