Տեսեք՝ ինչպես է Արսեն Թորոսյանը «փակել բոլորի բերանը»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերքել է տարածված լուրերը՝ թե կորոնավիրուսյան ախտի արհավիրքը հայաստանյան աշխարհը պատել է դեռևս դեկտեմբերին, սակայն պատկան մարմինները լռել են։ Այդ միտքն ակտիվ շրջանառվել է համացանցում՝ տեղ գտնելով, անգամ, որոշակի լրատվականների էջերին։

Թորոյանը խստորեն հերքել է լուրերը՝ դրանք անհիմն անվանելով։ Նախարարը հիշեցրել է՝ կորոնավիրուսյան թեստավորումը դեռևս փետրվարի 3-ից են սկսել, իսկ առաջին դրական դեպքը մարտի 1-ին է հաստատվել։

Որպեսզի հերթական անգամ պատասխանի ստահոդ լուրերին՝ այսօր կրկին հետազոտվել են լաբորատորիայում առկա փորձանմուշները։ Դրանք վերցվել են սուր շնչառական վարակներով պացիենտներից՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 20-ը։

Վերոնշյալ բոլոր թեստերը բացասական պատասխան են ունեցել, այսինքն կորոնավիրուսյան ախտով վարակակիր չեն եղել։ Սա նշանակում է՝ չկա հիմք, որով նմանատիպ ստահոդ լուրեր են տարածվում, թե այն ավելի շուտ է հայտնաբերվել։ Չկան նաև նման հիմքեր՝ նայելով համաճարակաբանական տեսանկյունից։

Понравилась статья? Поделиться с друзьями: