Այսօր համացանցը ցնցած 82-ամյա քարահունջցի Արտուշ Միրզոյանն այսօր, ավանդույթին պես, գնացել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրքը մատուցելու նահատակների հիշատակին։ Նա մշտապես ընկերոջ հետ է եկել հուշահամալիր, բայց, ավաղ, ընկերը մահացել է, ու այսօր նա միայնակ էր գնացել հուշահամալիր։
Սակայն, կորոնավիրուսյան արհավիրքն ստիպել էր բոլորին մնալ տանը․ հուշահամալիրը փակ էր մարդկանց համար։ Պապիկին թույլ չեն տվել մտնել համալիր, բայց նա պատրաստ էր մինչև գիշեր, անգամ մի քանի օր սպասել՝ մինչ կթույլատրեն մտնել համալիր։ Նա պատրաստ էր օրեր շարունակ մնալ դուրսը՝ մինչ կմոտենա անմար կրակին։
Տեսանյութը լայն տարածվել էր համացանցում՝ հուզելով բոլորին։ Մեր երիտասարդ տղաներն անտարբեր չեն մնացել միայնակ ծերունու նկատմամբ։
Նրանք, հասկանալով, որ իրական համալիր պապիկին մտնել չեն թույլատրի, պենոպլաստե համալիր են պատրաստել և ավտոմեքենայով Արտուշ պապիկին բերել «հուշահամալիրի» մոտ՝ ծաղիկները խոնարհելու։