Տեսեք՝ ինչպես են Փաշինյան քույրերն անցկացրել հանգստյան օրը

Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը հրաշալի կադրեր է՝ հրապարակել՝ ցուցադրելով ինչպես են այսօր անցկացրել հանգստյան օրը: Փաշինյան քույրերն այցելել են ժամանցի վայրեր:

Ավագ քույրերը Մարիամն ու Շուշանը հիանալի օր էին կազմակերպել հրաշք Արփիի համար:

Նախ օրը սկսել են սրճարանում, ապա Արփիին տարել կառուսելների, իսկ հետո մանկական ժամանցի կենտրոն:

Ավագ քույրերի սթորիներում երևում է, թե ինչ լավ ժամանակ է անցկացրել փոքրիկ հրաշք Արփին:

Զբոսանքի համար աղջիկներն ընտրել են սպորտային լուքեր: Մարիամը երկնագույն ջինսե տաբատը համադրել է մոխրագույն շապիկի հետ:

Շուշանը լիովին ջինսային լուք է ընտրել, իսկ փոքրիկ Արփին իսկական արքայադուստր է, ինչպես մակագրությունում նշել է քույրը:

Նա սպիտակ շապիկի հետ վանդակավոր կիսաշրջազգեստ է կրում և սպիտակ մարզակոշիկներ: Սթորիներից երևում է՝ նրանք հիանալի ժամանակ են անցկացրել միասին:

Շուշանն անգամ Արփիին հավասար նկարում էր՝ հիշելով մանկությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: