Տեսեք՝ ինչպես են Ստեփանակերտի հիվանդանոցում տոնել վարակված փոքրիկների ծննդյան օրը

Կորոնավիրուսյան ախտը պատել է ողջ աշխարհը՝ հասնելով մինչև Արցախ։ Թեև այնտեղ հաստատված դեպքերը շատ չեն, այնուամենայնիվ, մեկուսացման մեջ յոթանասունից ավել մարդ կա։ Մեկուսացումը փոխում է մարդկանց կյանքի տեմպը՝ սպասված իրադարձությունները՝ նույնպես։

Եվ ահա այս փոքրիկ զույգ բալիկներն այս տարի իրենց ծննդյան երեքամյակի օրը չեն նշում տանը՝ Շահումյան շրջանում, այլ Ստեփանակերտի հիվանդանոցում, որտեղ են կորոնավիրուսյան ախտով վարակված լինելու պատճառով։

Բայց ոչինչ չպետք է խանգարի փոքրիկների օրը տոնի վերածելուն․ բուժանձնակազմն ամեն ինչ արել է, որ բալիկներն իրենց ուրախ ու երջանիկ զգան։ Կային փուչիկներ, տորթ, երգ և, իհարկե, նվերներ։Փոքրիկների համար իրապես մեծ տոն էր կազմակերպվել, իսկ երեխաների մայրիկն անչափ հուզված էր՝ տեսնելով իր բալիկների հանդեպ նման վերաբերմունքը։

Շնորհավորենք բալիկներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով նրանց։ Թող իրենց ծննդյան օրերը նրանք միշտ առողջ ու երջանիկ տոնեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: