Տեսեք՝ ինչպես են հանգստյան օրն անցկացրել Իվետա Մուկուչյանը և Էմմին

Հրաշք երգչուհիներ Էմմին և Իվետա Մուկուչյանը հիանալի հանգստյան օր են միասին անցկացրել՝ վայելելով այն լոսանջելեսյան Վետենիկյան ծովափում։

Երկուսն էլ հրաշալի լուսանկարներ են հրապարակել՝ լի էմոցիաներով ու ջերմությամբ։ Նրանց լուսանկարները փոխանցում են ողջ էմոցիաները, որոնք ապրել են այդ հրաշալի օրվա ընթացքում։

Էմմիի լուսանկարը պարզապես շլացուցիչ է։ Այնտեղ պատկերված են նրա բալիկները ու շունիկը, իսկ լուսանկարվելու դիրքը պարզապես սքանչելի է՝ կարծես հոլիվուդյան աստղեր լինեն մեր գեղեցկուհի երգչուհիները։

Հիշեցնենք՝ Էմմին ամուսնացել ու ապրում է ԱՄՆ-ում, իսկ գերմանաբնակ Իվետան պարզապես չի կարողանում ո՛չ Գերմանիա վերադառնալ, ո՛չ էլ Հայաստան՝ համավարակային իրավիճակի պատճառով և այժմ Լոս Անջելեսում է բնակվում՝ ընկերուհու տանը։

Չնայած դժվարություններին, նա օնլայն ձայնագրություններ է անում և ներկայացնում իր նոր տեսահոլովակները։ Էմմին ստեղծագործական փոքր դադարի մեջ է, սակայն խոստանում է շուտով վերադառնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: