Հրաշալի ընտանեկան զույգ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն այս օրերին հրաշալի հանգիստն են վայելում։ Գեղեցիկ հանգստից մի հատված նրանք զետեղել են սթորիներում։
Ավտոմեքենային փոխարինելու էր եկել տրակտորի տեսքով կվադրացիկլը, որը Մարտինը ողջ ընտանիքի՝ Հռիփսիմեի և հրաշք Լեոյի հետ միասին վարում էր։
Շատ գեղեցիկ ու ոճային է ստացվել ամենը։ Հրաշալի երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նաև բացօթյա մի քանի կադր է հրապարակել՝ ցուցադրելով զմայլիչ բնությունը։
Նա անգամ քաղաքից դուրս հանգստին շլացուցիչ տեսք ունի։
Գեղեցկուհին սև լուք է ստեղծել։ Նա կրում է կիպ սև կիսատաբատ, սև շապիկ՝ փայլերով։ Ոտքերին թեթև շագանակագույն բոկոտիկները հուշում են հանգստի մասին։
Հռիփսիմեի դեմքը թեթև շպարված է, իսկ մազերը ուղիղ հարդարված և բաց թողնված։
Հրաշք Լեոն և հայրիկը՝ Մարտինը, սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ են կրում՝ ամբողջացնելով հրաշալի ընտանեկան տեսքը։