«Տարիներ առաջ դժվարությամբ կարող էի պատկերացնել, որ…»․ Արևիկ Ուդումյան

Հրաշալի հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն անկեղծացել է՝ խոսելով առօրյայի մասին։ «Տարիներ առաջ դժվարությամբ կարող էի պատկերացնել, որ ժամանցի լավագույն տարբերակներից ինձ համար կարող է լինել իմ ինքնամեկուսացումը խնամքիս միջոցների և դրանց մասին տեղեկատվության ուսումնասիրության հետ։ Տարիների հետ ավելանում են կրեմների սրվակներն ու դրանց բաղադրության և պատմության պրպտելու վրա ծախսվող ժամանակը։

Մաշկը մեր ամենամեծ և, իմ կարծիքով, ամենականացի օրգանն է , որը պահանջում է ուշադրություն և խնամք։ ️Փորձե՛ք օգտագործել պրոդուկտներ, որոնք կգեղեցկացնեն Ձեզ ոչ միայն այսօր, այլ նաև կնպաստեն վաղվա առողջությանն ու գեղեցկությանը։

Ինչի՞ հետ եք Դուք սիրում ինքնամեկուսանալ՝ գիրք, սերիալներ, հեռախոս, ֆիլմեր, մտքեր, համեղ ուտելիք, կազմվածքը, եթե իհարկե, թույլ է տալիս»,- գրել է Արևիկը՝ ցուցադրելով, որ այժմ զբաղված է իր խնամքի պարագաների ուսումնասիրությամբ։

Ուդումյանը մեկ անգամ չէ, որ հայտնել է՝ հիմա ինքնամեկուսացած է։

Понравилась статья? Поделиться с друзьями: