Տասը նորածին կորոնավիրուսով է վարակվել բուժանձնակազմից․ The Mirror

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռումինիայի Տիմիշոարա քաղաքում, հայտնում է The Mirror-ը։ Ծննդատան աշխատակիցները կորոնավիրուսյան ախտով են վարակել առնվազն 10 նորածնի, թեպետ բալիկների մոտ չկա որևէ ախտանիշ։ Կառավարության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել՝ այդ երեխաների մայրիկները կորոնավիրուսյան վարակով չեն տառապել։ Առողջապահության նախարար Նելու Տատարուն հայտնել են՝ նորածինները վարակվել են բուժական անձնակազմից։

Նորածինների մայրիկներից մեկի խոսքով՝ հիվանդանոցի աշխատակիցները չեն կրել պաշտպանիչ դիմակներ։ Նրա՝ հիվանդանոցում գտնվելու վերջին երկու օրը կարծես սարսափ-ֆիլմից լիներ։

Բալիկներն իրենց լավ են զգում, որևէ ախտանիշներ չունեն, ու մեկից բացի, բոլորը, իրենց մայրիկների հետ տուն են գնացել՝ ինքնամեկուսանալու։

Նշենք՝ Ռումինիայում կա վարակվածության 4400 հաստատված դեպք, որոնցից 700-ը՝ առողջապահության ոլորտի աշխատակիցներ են։ Երկրում արդեն 180 մահ է գրանցվել։ Բոլոր բուժհաստատությունները խստացված ռեժիմով են աշխատում ու ապահովված են անհրաժեշտ հանդերձանքով, բայց թե ինչու նրանք այն չեն կրել, կպարզի հետաքննությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: