Ընկերներին զարմացնելու համար կարող եք պատրաստել տանձ՝ շոկոլադե լցոնով և պաղպաղակով։ Դա նրանց միանշանակ դուր կգա։
Լցոնի համար կարևոր է ձեռք բերել որակյալ շոկոլադ՝ առնվազն 56 տոկոս կակաոյի պարունակությամբ։
Շոկոլադե լցոնով և պաղպաղակով տանձը պատարստելու համար Ձեզ 1․5 ժամ անհրաժեշտ կլինի։
Բաղադրիչներ՝
8 տանձ,
կիտրոնի միջուկ,
նարնջի միջուկ,
1 վանիլ,
200գ․ մանր շաքարավազ (ցանկալի է՝ շագանակագույն),
1 փայտիկ դարչին,
600 մ/լ սպիտակ գինի,
վանիլային պաղպաղակ՝ մատուցելու համար։
Շոկոլադե լցոնի համար հարկավոր է՝
300 գ․ կտրատված սև շոկոլադ,
300 մ/լ յուղային սերուցք,
150 մ/լ կաթ,
25գ․ սերուցքային կարագ։
Մաքրել տանձը, զգուշորեն հանել միջուկը։ Այնպես կտրել, որ հնարավոր լինի միրգն ուղղահայաց դնել։
Տանձերը՝ միջուկների հետ, վանիլի պատիճների, շաքարավազի, դարչինի, սպիտակ գինումև 600 մ/լ ջրով դնել սոթեյնիկում, հետո եռացնել։ Կրակը նվազեցնել և եփել 20-25 րոպե՝ մինչև ամբողջությամբ պատրաստ կլինեն։ Թույլ տալ, որ դրանք սառչեն հեղուկի մեջ։ Տանձերը կարելի է պատրաստել և սառեցնել մատուցելուց մեկ օր առաջ։
Երբ թուրմը հալչի, դրանից հանել տանձերը։ Քամիչով անցկացնել մրգահյութը և կրկին լցնել կաթսայի մեջ։ Եփել, մինչև ծավալը երկու անգամ չնվազի։
Լցոնի համար շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա։ Տաքացնել սերուցքը և կարագը կաթսայում։ Խառնել երկու զանգվածները, որ միատարր զանգված ստացվի։
Տանձերը մատուցել մրգահյութի մեծ քանակությամբ, շոկոլադե լցոնով և վանիլային պաղպաղակով։