Նրբադեմ դերասանուհի Տաթև Հովակիմյանը հրաշալի ֆոտոշարք է ներկայացրել՝ ցնցելով երկրպագուներին։ Նուրբ ու ամառային, գրավիչ ու համեստ՝ ամենը կա այս հրաշալի աշխատանքում։
Տաթևը պատկերված է և՛ ցորենի հասկերի ներքո, և՛ ծաղկաշատ դաշտում։ Իսկական ամառային ֆոտոշարք է ստացվել։
Ցորենի հասկերի գեղեցկությունը և Տաթևի հմայքը շլացուցիչ տեսք են հաղորդում լուսանկարներին։
Տաթևը ճերմակ թեթև զգեստ է կրում և դասական ոճի ծղոտե լայնեզր գլխարկ։
Ողջ կադրը կարծես ցորենի հասկի գույնի լինի, միակ ակցենտը Տաթևի ճերմակ գեղեցիկ զգեստն է։
Մյուս կադրերում նա ծաղիկներով լի դաշտում է պատկերված։ Նա սպիտակ պուտավոր զգեստ է կրում, իսկ վարսերը՝ բնական գանգուրներով, բաց է թողել։
Ներդաշնակ ու ռոմնատիկ լուսանկարներում Տաթևը վայելում է գեղեցիկ դաշտային ծաղիկների բույրն ու տեսքը։
Այնքան ներդաշնակ է պատկերին, կարծես ողջ կյանքն է այդ ծաղիկները հավաքել ու ցորենի հասկերի մեջ լուսանկարվել։