Այս օրերին աշխարհում տիրող կորոնավիրուսյան ախտի համաճարակը պատել է գրեթե բոլոր երկրները։ Այս ծանր պայմաններում առավել հուզիչ է հոգեբանական աջակցությունը, որն իրապես սրտեր է փափկեցնում, տրամադրություն բարձրացնում, հույս ներշնչում։
Հարևան Վրաստանը, որտեղ նույնպես արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսյան արհավիրքի պատճառով, իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ անչափ հուզիչ տեսարանով։ Վրացիները Թբիլիսիի հեռուստաաշտարակը գունավորել են Հայոց եռագույնի աննման գույներով՝ այդկերպ ասելով՝ մենք ձեր կողքին ենք։
Այս մեկուսացված ռեժիմով լի կյանքում անչափ կարևոր է հենց այսպիսի աջակցությունը բարեկամական երկրից, որն այս քայլով ջերմացնում է ինչպես Վրաստանում բնակվող հայերի սրտերը, այնպես էլ հայաստանյան բնակիչներինը։ Անչափ հաճելի է՝ մեր երկրի խնդիրներն ու մտահոգություններն այլ երկրում էլ են կիսում ու նմանատիպ աջակցություն ցուցաբերում։
Նշենք՝ վրաստանյան կորոնավիրուսյան իրավիճակն ավելի լավն է․ ունեն 408 հաստատված դեպք և գրանցված 4 մահ։ Հայաստանում կա 1401 հաստատված դեպք և 24 մահ։