Վրաստանի կառավարությունն իր բնակչությանն օգնելու համար աննախադեպ որոշում է կայացրել՝ փոխհատուցել որոշ հատվածի կոմունալ ծախսերը։ Այն մարդիկ, ովքեր ամսական մինչև 200 կՎտ էլեկտրական էներգիա և մինչև 200 խմ-ից պակաս բնական գազ են սպառում, կոմունալ չեն վճարի մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Այս ամենը վերաբերում է նաև ջրին ու աղբին։
Գախարիայի խոսքով՝ այդ օգնությունն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեպետ և նրանք հասկանում են՝ դա բավարար չէ։ Կառավարությունը գտնելու է աշխատանք կորցրած բոլոր քաղաքացիներին և նրանց անմիջական օգնություն կցուցաբերեն։
Բացի այդ նախարարը նշել է՝ վրացական տնտեսություն է ներմուծվում 2 միլիարդ լարի՝ կորոնավիրուսյան վարակի պատճառով տնտեսությանը հասցված վնասը մեղմելու համար։
Վրաստանում նաև պարետային ժամ է սահմանվել՝ 21։00-ից 06։00-ն։ Օրվա մնացած ժամանակահատվածում տնից կարելի է դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթով։