Վրաստանը բուժանձնակազմ է ուղարկում Հայաստան

Համավարակային այս ծանր պայմաններում Հայաստանին օգնության ձեռք է մեկնում Վրաստանը։ Վրաց վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է՝ արդեն աշխատում են այդ հարցի շուրջ և հարևան երկիր կուղարկեն բուժանձնակազմ։

Վարչապետի խոսքով՝ ոչ մի երկիր այս ծանր համավարակային իրավիճակը միայնակ չի կարող հաղթահարել, ուստի հարկ է միմյանց օգնել։ Առողջապահության նախարարությունն արդեն զբաղվում է օգնության ծրագրով։ Գախարիան նաև նշել է՝ Վրաստանն ամենօրյա շփում ունի հայ կոլեգաների հետ։

Համավարակային այս ծանր պայմաններում իրապես կարևոր է նման վերաբերմունքը հարևան երկրների կողմից։ Հարգանքի է արժանի նրանց միտումը և աջակցության նման ծավալը։ Մինչ այս Վրաստանում սկսվել է Հայաստանին աջակցելու «Մեկ դիմակ, մեկ կյանք» նախաձեռնությունը, որին փոխանցված գումարով դիմակներ են գնվելու հայաստանյան անապահով ընտանիքների համար։

Նախաձեռնության համար գումար են փոխանցում ոչ միայն վիրահայերը, այլև վրացիները՝ իրենց փոքր լուման ունենալով հայերին օգնելու հարցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: