Վրաստանը բացում է զբոսաշրջության ոլորտը

Վրաստանի համար այսօր կարևոր օր է․ վերաբացվել է ներքին զբոսաշրջությունը։ Այդկերպ մարդիկ կկարողանան իրենց երկրի տարածքում այս կամ այլ վայր մեկնել, այցելել տեսարժան վայրեր, հատուկ կերպով պահվող օբյեկտներ, օգտվել հյուրանոցային և սննդային սպասարկումից։

Բացի այդ, կառավարությունը, խրախուսելով ներքին տուրիզմը, իջեցրել է գներն ու արտոնություններ մտցրել։
Սակայն ոչ ոք չի մոռացել կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակը և բոլորը պետք է կանոններին հետևեն։ Փակ հանրային վայրերում պետք է դիմակ կրեն, որը չկրելու դեպքում կտուգանվեն քսան լարիով։

Եթե որևէ օբյեկտում առանց դիմակ մարդ լինի, օբյեկտը հինգ հարյուր լարիով կտուգանվի։ Տրանսպորտի և տաքսիի դեպքում էլ է նույնը․ բոլորը դիմակով՝ պարտադիր։

Բացի այդ, վրաստանյան հանրությունը չի կարողանա զանգվածային միջոցառումներ անել։ Արգելված են բոլոր տեսակի հավաքները՝ տասը հոգուց ավել։ Եթե նման բան լինի, հավաքվածներից յուրաքանչյուրը երկու հազար լարի կտուգանվի։ Իսկ եթե երկրորդ անգամ խախտի, քրպատասխանատվություն է սպասվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: