«Վստահ եմ՝ 10 տարուց կպատմեմ՝ ինչպես էի խնայում ամեն կոպեկը»․ Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը հուզառատ պատմել է իր աշխատանքային ուղու բարդությունները․ «Երբեք, լսո՞ւմ եք, երբեք չհամարձակվեք հանձնվել: Դուք պետք է հավատաք ձեզ: Տենչացեք լինել ավելի լավը, տենչացեք լինել լավ մարդ: Եթե ձեր ճանապարհին քարեր են հանդիպում, և դուք ընկնում եք անդունդը, իմացեք, որ ճիշտ ճանապարհով եք գնում: Ոչ մի հաջողություն հեշտ չի տրվում»,- նշել է նա:

Լիլիթը հաջողված գործարար է՝ իր դիետիկ հացերով․ «Երբ ստեղծում էի իմ հացը, ինձ ասում էին՝ սև հա՞ց, սև արտադրա՞նք: Ակտիվացնող ածո՞ւխ, ո՞վ է այն գնելու: Իսկ ես հավատում էի ու գիտեի՝ սա այն արտադրանքն է, որն սկսելու են կրկնօրինակել: Շատերը, ովքեր ասում էին՝ «դա վնասակար արտադրանք է», այսօր փորձում են կրկնօրինակել այն»:

Նա նաև կիսվել է իր ծրագրերով․ «Վստահ եմ՝ 10 տարուց ցանց կունենամ տարբեր քաղաքներում ու այն ժամանակ կպատմեմ ձեզ ամբողջ պատմությունն իմ անքուն գիշերների մասին, այն մասին, թե ինչպես էի ինքս փաթեթավորում անում, գիշերները, երբեմն, ինքս էի առաքում խանութներ, ինչպես էի խնայում ամեն կոպեկը, որպեսզի իրականացնեմ իմ երազանքը:

Նրանց, ովքեր սկսել են կրկնօրինակել, առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել, դուք ինձ ավելի մեծ համարձակություն եք տալիս ասելու, որ ես հաղթել եմ. ես ստեղծողն եմ, իսկ դուք իմ ստվերը»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: