«Վստահում եմ»․ հայ աստղերի երախտիքը՝ բժիշկներին․ առանց արցունքների անհնար է լսել

Հայ հանրահայտ երգիչները նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ շնորհակալության յուրօրինակ խոսք հայտնելով բժիշկներին։ «Վստահում եմ» նոր երգը կարծես աղոթք լինի։ Այդ խոսքը չափազանց արդիական է հատկապես հիմա՝ կորոնավիրուսյան համավարակային այս բարդ օրերին։

Տեսահոլովակում իրենց սրտառուչ երգով երախտիքն են հայտնել Սոնա Շահգելդյանը, Մհեր Արմենիան, Ռուսլան Էլյազյանը, Սոնան, Անահիտ Շահբազյանը։

Անչափ հուզիչ երգի երաժշտությունը Նիկ Էգիբյանն է հեղինակել, խոսքերը՝ Գայանե Ավետիսյանը, գործիքավորումը՝ Արթուր Բուռնուչյանի, իսկ միքսը՝ Սերգեյ Գասպարյանի։

Անչափ հուզիչ ու անկրկնելի գեղեցիկ տեսահոլովակի ռեժիսուրան վստահված էր Լուսինե Մարտիրոսյանին, որը բարձր վարպետությամբ է կատարել այն։ Իրապես, անչափ գեղեցիկ ու հուզիչ է ստացվել՝ շնորհիվ այս հրաշալի խմբի։ Տեսահոլովակի յուրաքանչյուր վայրկյանը դիտարժան է, հուզիչ ու սրտառուչ։

Մի պահ անգամ առանց արցունքների հնարավոր չէ լսել։ Խոսքեր չկան, պարզապես, երգիչների ձայնային տվյալների ու կատարողական աննման արվեստի վերաբերյալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: