Գեղեցկուհի պարուհի, տաղանդաշատ Վիկա Մարտիրոսյանը ցնցող տեսահոլովակ է հրապարակել։ Դավա Մանուկյանի և Սերյոգայի թարմացված «Черный бумер»-ի ներքո Վիկան և «Ամարասի» տղաները շլացուցիչ պար են ներկայացրել։ Հրաշալի խորեոգրաֆիայի հեղինակը Նարեկ Հովհաննիսյանն է, որը նոր երանգ է տվել երգին։
Վիկան անչափ գրավիչ լուք է ըտրել տեսահոլովակի համար։ Նա լիովին սև է հագել՝ բումերի գույնին համահունչ։ Սև կիպ շապիկն՝ առանց թևերի, սպորտային բաճկոնը և կիպ ջինսե տաբատն անկրկնելի տեսք է հաղորդում նրան։
Գեղեցիկ լուքն ամբողջացնում են գոտին՝ մետաղյա զարդով, և մատանիները։ Վիկան վառ դիմահարդարում է ընտրել՝ ընդգծելով և՛ աչքերը, և՛ շուրթերը՝ ալ կարմիր շրթներկով։
Նկարահանումները տեղի են ունեցել Հրազդան մարզադաշտում՝ դաշտի կողքի հատվածում, որտեղ նկարահանման համար սև փայլփլուն ավտոմեքենաներ են կայանված եղել։ Տեսահոլովակը մեկնարկում է Վիկայի՝ ավտոմեքենայի մեջ հրաշալի տեսարանով, որը շլացուցիչ է։