«Վերջերս վախեցել եմ, որ․․․»․ Անի Երանյան

Ոճային դերասանուհի Անի Երանյանը ռուսերենով հուզիչ գրառում է կատարել, որն անտարբեր չի թողել իր հետևորդներին։

«․․․ Ու նաև․․․ Ներում եմ սիրելիներիս ամենը, ինչ չեմ կարողանում ինքս ինձ ներել։ Վերջերս վախեցել եմ։ Հասկանում եմ՝ շատ բան է լինում, բայց մի քայլը չի բնութագրում մարդու անձն ամբողջովին ու չի փոխի իմ՝ նրա մասին կարծիքը, բայց սիրել իրեն առաջվա պես էլ չեմ կարողանա։

Իմ մեջ կհայտնվի սառույցի ևս մեկ բյուրեղիկ, որից հետո հնարավոր կլինի կառուցել ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ բառը։ Թող այն, ինչ մահացել է, մեռած մնա, բայց հույս ունեմ՝ «աճյունը, մոխիր դառնալով», բարեբեր հող կդառնա հիմա ապրող ամենին»,- նշել է Անին։

Ում կամ ինչը նկատի ունի գեղեցկուհին, հայտնի չէ, բայց գրառումն անչափ հուզիչ է ստացվել ու զգացվում է՝ դերասանուհու հոգում ինչ-որ բան է կատարվում, հակառակ դեպքում նման սրտաճմլիկ գրառում չէր անի։ Հուսանք՝ սրտնեղած Անիի մոտ ամենը կհանդարտվի ու իր սիրտն ու հոգին համերաշխ կլինեն միմյանց հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: