«Վերջապես ես կատարեցի մի ադրբեջանցի երիտասարդի խնդրանքը»․ ի՞նչ է արել Լապշինը Հայաստանում, որ իրեն խնդրել է ադրբեջանցին

Ալ․ Լապշինը շարունակում է շրջել հայաստանյան սահմանամերձ համայնքներում։ Նա մի ուշագրավ տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ տեղեկացնում է, որ իրեն հաջողվել է կատարել մի ադրբեջանցի երիտասարդի խնդրանք։

Լապշինը պատմում է, որ երբ ինքը գտնվել է ադրբեջանական բանտում, այդ Ադրբեջանի այդ քաղաքացին իրեն օգնել է․ փոխանցել է իր փոքրիկ դստրիկի լուսանկարը, որին Լապշինը շատ էր կարոտել, իսկ ադրբեջանական ղեկավարությունն արգելում էր որևէ կապ նրա հետ։

Ահա ի նշան երախիտիքի Լապշինն էլ խոստացել է կատարել արդբեջանցու ցանկությունը։ Այն եղել է բավականին ուշագրավ ցանկություն։ Ադրբեջանցին խնդրել է Հայաստանում գտնվելու պարագայում այցելել իր պապիկի գերեզմանին, որը Հայաստանում է։

Այցելելով ադրբեջանցի քաղաքացու խնդրած վայր՝ Լապշինը ցույց է տվել գերեզմանը։ Նա հատկապես կարևորել է այն փաստը, որ հայկական տարածքում ադրբեջանական գերեզմանները միանգամայն անվնաս են, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ փորձում են վերացնել ցանկացած հայկական հետք։

Понравилась статья? Поделиться с друзьями: