Վերնաշապիկով և ջինսե տաբատով․ Մեգան Մարքլը ոչ պաշտոնապես ներկայացել է հանրությանը

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն այցելել է Smart Works բարեգործական կազմակերպություն։ Այդ մասին հայտնի է դարձել Սասեքսի դուքսերի Instagram-ի էջից։

Սոցցանցի Stories բաժնում տեսագրություն է հրապարակվել, որում երևում է, որ Մեգանը ներկա է գտնվել հագուստի «կապսուլային» հավաքածուի թողարկմանը նվիրված միջոցառմանը։ Վերջերս դքսուհին՝ չորս ապրանքանիշի հետ միասին մասնակցել է այդ հավաքածուի ստեղծմանը։ Նրա կարծիքով՝ հավաքածուի հագուստը հարմար կլինի կազմակերպություն դիմած կանանց։ Ի դեպ, նշենք, որ Smart Works-ն օգնում է  կանանց աշխատանք գտնելու հարցում։

Տեսագրությունում երևում է, որ Մեգան Մարքլն ակտիվորեն մասնակցել է նկարահանման գործընթացին և վերահսկել այն։ Դքսուհին մյուսների հետ հավասարապես աշխատել է։ Մասնավորապես նա մասնակցել է ֆոտոշարքի ոճավորման, այն դիտելու և հաստատելու աշխատանքներին։

Ոչ պաշտոնապես հանրությանը ներկայանալու համար Մեգան Մարքլը քեժուել ոճի հագուստով էր՝ նեղ ջինսե տաբատ, երկնագույն ազատ վերնաշապիկ, կոշիկներ։ Դքսուհու մազերն արձակված էին՝ առանց պաշտոնական հարդարանքի։

Օգտատերերը նշել են, որ այդ կերպարով դքսուհին շատ գեղեցիկ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: