Նախագահի խորհրդական և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ Գարեգին Նժդեհին նվիրված ելույթին Դուշանբեում,որով Փաշինյանը իր տեղը դրեց Ալիևին և կանխեց նրա կողմից պատմության կեղծարարության ևս մեկ փորձ:
Նա գովելի և նույնիսկ անհարժեշտ է համարում այն, որ Փաշինյանը ոչ միայն պաշտպանեց Գարեգին Նժդեհին, այլև գովերգեց նրա գործունեությունը: Նրա կարծիքով հերոսներին պետք է պաշտպանել միջազգային հանդիպումների ժամանակ և առօրյա կյանքում:
Թևան Պողոսյանը օրինակ է բերում նաև հենց իրեն և ասում, որ օրինակ մարտի 5-ին միանգամից երեք հերոսի ծննդյան օր է ՝ Վազգեն Սարգասյանն է ծնվել, Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը: Նա ասում է, որ Վազգեն Սարգսյանի և Սամվել Բաբայանի հետ ճակատագրի բերումով հնարավոր չի բաժակ բարձրացնել, որ առաջինին չկարողացանք պաշտպանել, իսկ երկրորդին մեր օգնությունը չցուցաբերեցինք , որպեսզի չհեռանա Հայաստանից:
Նա ասում է, որ մենք սովոր ենք պաշտպանել մեր հերոսներին , իսկ պաշտպանել ամենևին չի նշանակում նրանց ամենաթողություն տալ: