Առավոտյան Ն. Փաշինյանը միանգամից մի քանի սոցցանցային լրատվական գրառում կատարեց, որոնցով հայտնում էր տարբեր տարածաշրջաններում սկսվող ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ սկսելու մասին:
Առաջին գրառման մեջ վարչապետը տեղեկացնում է, որ պատրաստվում են հիմնանորոգել Տավուշի մարզում գտնվող սահմանակից Բերքաբեր բնակավայրի գյուղական ճանապարհները:
Վարչապետը զուգահեռ փոքրիկ ակնարկով տեղեկացրել է, որ այդ ճանապարհը երկար տարիներ, ընտրությունից ընտրություն խոստացել են նորոգել, սակայն մինչ այս աննորոգ է մնացել:
Հաջորդ գրառումը Աչաջուր գյուղի ճանապարհային նորոգման մասին է: Վարչապետը փոխանցում է նախարար Սուրեն Պապիկյանի հրապարակած ինֆորմացաին՝ տեղեկացնելով, որ Աչաջուրից մինչ Մակարավանք գնացող ճանապարհը, որը դարձյալ երբևէ ճանապարհային հիմնանորոգման աշխատանքներ չի տեսել, նախատեսվում է հիմնանորոգել:
Տեղեկությունները մեծ ոգևորությամբ են ընդունվել օգտատերերի շրջանակներում: Նրանք դրականապես են արձագանքել վարչապետի գրառումներին:
Վարչապետը կից լուսանկարներ է հրապարակել նշյալ բնակավայրերի ճանապարհներից, որոնցում ակնառու է ճանապարհային անմխիթար վիճակները: Լուսանկարները մենք նույնպես կցում ենք սույն հոդվածին: