«Վարարելա»․ Մաշ Իսրայելյանի հուզիչ երգը՝ աստղերի մասնակցությամբ

Հրաշք երգչուհի Մաշ Իսրայելյանն անկրկնելի պրեմիերա է ներկայացրել՝ «Վարարելա»։ Հուզառատ ու գեղեցիկ երգի երաժշտության ու խոսքերի հեղինակն Արման Անտոնյանն է։ Տեսահոլովակի պրոդյուսերական աշխատանքը հիանալի է կատարել Անտոնյան մյուզիք փրըդաքշնը՝ Արտ Ավետիսյանի մասնակցությամբ։

Սարգիս Թաշչյանի ռեժիսորական բարձր արվեստի շնորհիվ անկրկնելի տեսահոլովակ է նկարահանել։ Սյուժեով Մաշի ընտրյալը հրաշալի անակնկալ է կազմեկերպել նրա համար՝ աչքերը փակ տանելով դեպի զբասանավը, ուր նրանց էին սպասում ընկերները՝ բազում հայտնի դեպքեր, որոնց անհնար է չճանաչել։

Տաղանդաշատ Բեն Ավետիսյանը, Աղաս Մանուկյանը, Ժիրո Դուրգարյանը, Ինեսիկ Ասլիբեկյանը, Ջուլյա Եղշատյանը, Սարո Հակոբյանը, Գևորգ Մկրտչյանը, Քրիստինա Արշակունին, Իրինա Այվազյանը, Արման Անտոնյանը և Գեգաբայթը՝ Գևորգ Գասպարյանը։

Անկրկնելի երգ, հրաշալի ձայնային տվյալներ, հուզառատ սյուժե, գեղեցիկ դերասաններ․ էլ ի՞նչը կարող է տեսահոլովակին ավելի մեծ հմայք հաղորդել։ Վայելեք աստղային մեծ կազմով հրաշք տեսահոլովակը՝ շքեղագույն Մաշի կատարմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: