Վաչե Ամարյանն ի վերջո բացել է գաղտնիքը․ սպասվող բալիկը տղա է, թե՞ աղջիկ

Վաչե Ամարյանն այն երջանիկ հայրիկներից է, որ շուտով երրորդ անգամն է հայրանալու։ Նա այդ փաստից չափազանց ուրախացել է։ Վաչեի տեղադրած տեսանյութից հասկանալի է դառնում որ տան մանկահասակ բալիկները ևս ուրախացել են այն մտքից, որ շուտով փոքրիկ բալիկ է իրենց տանը հայտնվելու։

Վաչեն նախօրեին մի ինտրիգային տեսանյութ էր տեղադրել, որտեղ հարցում էր անցկացնում։ Նա իր տղաների հետ փորձում էր գուշակել սպասվող բալիկի սեռը՝ հետևորդներին ևս առաջարկելով գուշակել իր ապագա բալիկի սեռը։

Այդ տեսանյութում, սակայն, այդպես էլ չէր երևում, թե իրականում ի՞նչ սեռի է լինելու նրա ապագա երեխան։ Բայց երգիչն իր հետևորդներին անորոշության մեջ չի թողնում։ Նա նոր նյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե իրականում ինչ կա կախարդական արկղում։

Արկղից վարդագույն փուչիկներ են օդ բարձրացել, ինչն էլ խոսում է այն մասին, որ սպասվող երեխան աղջիկ է լինելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: