«Վախենում եմ՝ անհետաքրքիր կդառնամ իր համար»․ Արուսիկ Տիգրանյան

Գեղեցկուհի լրագրողուհի Արուսիկ Տիգրանյանը հուզառատ գրառում է նվիրել սիրելի քաղաքին՝ Երևանին։ «Ճանաչել եմ Երևանին, բայց վախ ունեմ՝ ինքն էլ ինձ կճանաչի, ու ես անհետաքրքիր կդառնամ իր համար, էլ չի փնտրի ինձ, երբ հեռու լինեմ։

Միշտ է այդպես․ բոլոր գրքերում ու ֆիլմերում եղածին ու ներկաներին չեն սիրում, սեր է արթնացնում կարոտի առարկան, որին հնարավոր չէ դիպչել և համբուրել։ Սիրված մարդիկ են ընտրել սերը՝ միշտ օտար լինելը, բոլորից օտարված ու կարոտող։

Բայց ուրիշ քաղաքներում էլ, ամենասիրուն ծովափերին էլ օտար եմ մնում, չեմ դառնում տեղացի, չեմ լացում Երևանին պատերին հենված, ծովերին եմ նվիրում արցունքներս, որոնք իմը չեն, բոլորինն են… Հ.Գ. մեկ-մեկ կարդում եմ բլոգերս ու սիրահարվում եմ ինձ )))

Հուզառատ գրառմանը կից Արուսիկը շլացուցիչ կադրեր է հրապարակել։ Նա ճերմակ բլուզ է կրում՝ համադրելով այն վառ դիմահարդարման հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: