Սևակ Խանաղյանի անչափ հուզիչ պրեմիերան՝ «Жди меня там»․ բաց չթողնեք

Չնաշխարհիկ ձայնային տվյալներով հայ պարծանք երգիչ Սևակ Խանաղյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Жди меня там»։ Խոսքերի ու երաժշտության հեղինակն ինքն է՝ Սևակը, իսկ գործիքավորումը վստահվել է Արման Փահլեվանյանին։ Անչափ հուզիչ մենությամբ ու սպասումներով լի Սևակի ապրումներն անմահացրել է Արա Ղազարյանը։

Հայաստանում նկարահանված անկրկնելի տեսահոլովակը վառ կերպով փոխանցում է Սևակի սրտի վիշտը՝ սիրելի էակից բաժան լինելու ու նրան անվերջ սպասելու պատրաստակամությամբ լեցուն։

Սևակի սրտի տվայտանքի պատճառը սիրած էակն է․ նա չի հավատացել, որ կգնա, բայց հեռացել է իրենից արևածագին։ Նա սպասել է՝ կվերադառնա, բայց չի վերադարձել՝ սրտում մի մեծ վերք թողնելով։

Նա շրջում է չքնահ հայկական բնապատկերներով լի սարեր ու ձորերով, եկեղեցիներ այցելում, կարծես փնտրելով սիրելի էակին։ «Սպասիր ինձ այնտեղ» երգում է Սևակը՝ հավատով, որ սիրած էակն սպասում է իրեն ինչ-որ տեղ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: