Սրտառուչ․ Ծիծեռնակաբերդը ոգեկոչում է սուրբ նահատակների հիշատակը

Րոպեներ առաջ մեկնարկել է կարևորագույն ուղիղ եթերներից մեկը․ ապրիլքսանչորսյան Գեղարվեստական ծրագիրը՝ նվիրված սուրբ նահատակներին։ Կարևորագույն այս արարողությունն ընթանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Կորոնավիրուսյան ախտի համընդհանուր արհավիրքն ստիպում է աշխարհն այլ կերպ ապրել․ կյանքն ուրիշ է համավարակային իրավիճակում ու պետք է այդ կանոններով շարժվել։

Այսօր՝ մեր արյան կրողների համար այս կարևոր օրը, չենք կարողացել այցելել հուշահամալիր՝ կորոնավիրուսյան ցավի պատճառով, բայց հոգեկան պարտքը կատարել ենք վիրտուալ հաղորդագրություններով, որոնք արտացոլվում են հուշահամալիրի սյուներին։ Այդ անուններն այն մարդկանց սրտի խոսքերն են, որոնք ֆիզիկապես ներկա չեն, բայց հոգեպես այնտեղ են։

Անկրկնելի հուզիչ, մինչև սրտի խորքը ներխուժող ու մարմնի բոլոր բջիջներով տարածվող մեղեդին չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին։ Իսկ Նարեկ Հախնազարյանի տաղանդի մասին խոսքերն ավելորդ են․ նա ապշեցնում է բոլորին իր անկրկնելի տաղանդով՝ երկրպագու դարձնելով աշխարհի բոլոր երկրների դասական երաժշտության սիրահարներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: