Սոֆի Դևոյանի և Տաթև Միքայելյանի «գժական» պարը համացանցի հիթ է դարձել

Գեղեցկուհի պարուհի Սոֆի Դևոյանը, ընկերուհու՝ Տաթև Միքայելյանի հետ, նոր տեսահոլովակ է հրապարակել։ Մոտի «Как к себе домой» երգի ներքո աղջիկներն անկրկնելի պար են ներկայացրել՝ անչափ ոճային ու գեղեցիկ։ Սոֆին այն մակագրել է․ «Մենք սիրում ենք ռիթմը»։

Նախորդ սթորիներում նրբանազ պարուհին նշել է՝ ավելի քան երեսուն անգամ են ձայնագրել հոլովակը, որպեսզի գեղեցիկ ու սինքրոն լինի։ Չստացված կադրեր շատ են եղել, բայց աղջիկները լավագույնն են ընտրել՝ հրապարակելով այն։

Գեղեցկուհիներն անչափ ոճային լուքեր են ընտրել՝ գեղեցիկ գունային համադրությամբ։ Սոֆին կրում է վառ դեղին նեոնային շապիկ և նույն գույնի մարզակոշիկներ՝ համադրելով դրանք երկնագույն սպորտային տաբատի հետ։ Տաթևն էլ կրում է երկնագույն նույնատիպ սպորտային շապիկ, կանաչ տաբատ և սպիտակ մարզակոշիկներ։

Համավարակային պայմաններում գեղեցկուհիներն ստիպված են տանը մարզվել և հազվադեպ են կարողանում համատեղ աշխատել, այդ պատճառով այս տեսանյութը մեծ ուրախություն է նրանց համար։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: