Սոֆի Դևոյանը մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել

Զարուհի Բաբայանը դստեր՝ Սոֆի Դևոյան-կրտսերի հետ այժմ ինքնամեկուսացած են՝ կորոնավիրուսյան ախտից պաշտպանվելու համար։ Թեև տանը շատ բան չկա անելու, բայց գեղեցկուհիները փորձում են ինքնամեկուսացումը հետաքրքիր ու ուրախ անցկացնել։

Սոֆին նորաոճ դարձած զվարճալի տեսանյութ է հրապարակել, որի ընթացքում նրանք հինգ տարբեր լուքերով են ներկայանում։ Ինչպես մայրիկը, Սոֆին նույնպես համահունչ է ինչպես սպորտային, քեժլ, այնպես էլ դասական կերպարներում։ Գեղեցկուհիների տեսանյութն անչափ համահունչ ու գեղեցիկ է ստացվել, կարծես քույրիկներ լինեն։

Նրբադեմ Սոֆին գրել է՝ տանը մնալու բացասական կողմերից բացի դրականներ էլ կան․ միասին ծիծաղել, շփվել, տարօրինակ բաներ անել։ Կարևոր չէ, թե ինչ, կարևորը՝ միասին։

Երկրպագուները բազում հավանությունների են արժանացրել տեսանյութը։ Իրապես, անչափ գրավիչ է ստացվել սիրելի երգչուհու իր տաղանդաշատ դստեր միասնական աշխատանքը, որտեղ Զարուհին այնքան թեթև ու երիտասարդ է երևում, կարծես դստեր քույրը լինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: