Օրերս, երբ ԱՆ Արսեն Թորոսյանը ցուցումներ տվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն վերապրոֆիլավորելու համար, այնտեղ ստացիոնար բուժում ընդունող հիվանդներին բուժհաստատության որոշումով ու նախաձեռնությամբ սկսեցին տեղաբաշխել այլ հիվանդանոցների վրա:
Ծանր վիճակում գտնվող վաթսուննանց քաղաքացիներից մեկին արհեստական շնչառություն միացրած տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն, որից հետո քաղաքացին երկու ժամվա ընթացքում մահացել է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից ժխտում են այն կարծիքը, թե քաղաքացին կարող էր տեղափոխության պատճառով մահանալ: Նրան չտեղափոխելու համար ԲԿ-ն պատճառ չի ունեցել, իսկ տեղափոխումը կատարվել է բոլոր անհրաժեշտ պայմանների պահպանմամբ, ռեանոմոբիլով:
Այս մասին հաստատում է նաև ընդունող հիվանդանոցի ղեկավար Անատոլի Գնունին, ով ասում է, որ իրենց նախապես պատշաճ տեղեկություն է տրվել հիվանդի վիճակի մասին:
Ներկայումս հիվանդանոցն արդեն պատրաստ է սպասարկելու կորոնավիրուսով վարակված քաղաքացիների. երեկոյան նախատեսվում է վարակակիր քաղաքացիների ընդունում: Վարակակիրներին համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով բուժաշխատողները անցել են վերապատրաստման փուլ:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին «Գրիգոր Լուսավորիչ»- ից տեղափոխել չէր կարելի
«Հիվանդը տեղափոխման պատճառով չի մահացել ». Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
Опубликовано Ազատություն ռադիոկայան Суббота, 4 апреля 2020 г.