Սուպերմարկետում դրակարկղի կողքին կանգնած սպասում եմ վճարելու իմ հերթին։ Ինձանից առաջ կանգնած են մայր ու դուստր։ Երեխան խնդրեց մորը թույլ տալ, որ ինքը գնումները տեղավորի վաճառասեղանին։ Մայրը, ով հավանաբար ինչ-որ տեղ էր շտապում, թույլ տվեց։ Հանկարծ կորեկի տուփն ընկավ երեխայի ձեռքից և մի փոքր պատռվեց։ Մայրը սկսեց բաղվել դստեր վրա, թե նա անշնորհք է, ծուռթաթ, այժմ նոր կորեկի տուփ է հարկավոր։ Բերելով նոր տուփը՝ կինը չցանկացավ գնել հինը։ Սակայն վաճառողուհին դեմ էր։
«Ձեր դստեր պատճառով է այն պատռվել, ե՞ս պետք է դրա համար վճարեմ»,-ասաց վաճառողուհին։
«Իմ դուստրը ծուռթաթ է»,-բղավում էր կինը։
Ես հասկանում էի, որ այդ ամենն ազդում է փոքրիկի հոգեկան աշխարհի վրա, ուստի մորն առաջարկեցի գնել պատռված տուփով կորեկը, եթե միայն թույլ տա, որ փոքրիկը վաճառասեղանին դնի իմ գնումները ևս։
Մայրը համաձայնեց և երեխան հմտորեն դա արեց։ Ես սկսեցի գովաբանել նրան՝ ասելով, որ իր մոտ շատ լավ է ստացվում։ Կինը ևս մեղմանալով ասաց, որ դուստրն իրեն շատ է օգնում տնային հարցերում։
Դրանից հետո ես փոքրիկին առաջարկեցի Վենետիկը ցույց տալ։ Զարմացած մայրն ու դուստրը հետևեցին ինձ։
«Գիտե՞ս ինչ, փոքրիկ, դու այնքան էլ լավ գետնին չգցեցիր կորեկի տուփը, պետք է այնպես գցել, որ ամբողջը պատռվեր»,-ասացի ես։
Զարմացած աղջնակն այդպես էլ արեց և չորս կողմերից հավաքվեցին քաղցած աղավնիները։
Երեխան երջանիկ էր։ Զղջալով իր արարքի համար՝ մայրը համբուրեց դստերը։