Սիփան Փաշինյանն այսօր այցելելու է Կուրթան գյուղի սոցիալապես անապահով երիտասարդին. լավ լուր ունի

Օրեր առաջ քարոզարշավի շրջանակներում Փաշինյանին մոտեցած կուրթանցի երիտասարդի դիմումն ու վարչապետի արձագանքը լայնամասշտաբ քննարկումների թեմա դարձավ: Հետաքրքրության շրջանակը լրագրողական հետաքննության առիթ հանդիսացավ: Համացանցում հայտնված տեսանյութը առաջ բերեց հասարակության մտահոգ զանգվածի անհանգստությունը, մյուս մասն էլ փորձեցին նույնիսկ այս իրավիճակից քաղաքական դիվիդենտներ շահել:

Շատերը տարատեսակ առաջարկներով հանդես եկան, որոնք միտված էին երիտասարդի ընտանիքի հոգսերը թեթևացնելուն:

Հրապարակված տեսանյութում երիտասարդը պատմում էր իր վիճակի պատճառների ու առողջական լրջագույն խնդիրների մասին: Ներքին ազնվություն ունեցող երիտասարդը բավականին հանգամանալից էր ներկայացնում իրավիճակը՝ չմեղադրելով ոչ ոքի:

Երեկ երեկոյան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը սոցցանցային գրառմամբ տեղեկացրել է հանրությանը, որ ներկայումս մարզպետարանը զբաղված է տվյալ ընտանիքի սոցիալական խնդիրների և առկա վիճակի ուսումնասիրությամբ ու պատճառների վերհանմամբ:

Արդեն առավոտյան տարածքային ենթակառավարման աշխատակազմի մեջ ընդգրկված Սիփան Փաշինյանը ևս սոցցանցային գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է լավ նորությամբ այցելել այդ ընտանիքին:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: