Հայրենիք վերադարձած Նազելիի եղբայրը քրոջը հանդիպելուն դեռևս հոգեբանորեն պատրաստ չէ: Նա հիշողություններ ունի ընտանեկան վեճերի և անտանելի ընտանեկան մթնոլորտի, հոր մահվանը հաջորդած ցավալի դեպքերի մասին: Ի վերջո տղան որոշել է ընդունել հորաքրոջ առաջարկը և հեռացել է տնից, իսկ Նազելին մնացել է տանը՝ մոր մոտ:
Երեխաների հորաքրոջը ցավ է պատճառում այն հանգամանքը, որ հասարակությունը սոցցանցերում իրեն վարկաբեկում, վատագույն մեկնաբանություններով հողերին են հավասարեցնում իր անձը՝ առանց իմանալու, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Հորաքույրը պատմում է, որ ինքը փորձել է Նազելիի համոզել, որ հեռանա մոր մոտից, սակայն աղջիկը գերադասել է մոր ընկերակցությունը:
Հորաքրոջ խոսքը հանգում է նրան, որ հիմա չի կարող ընդունել եղբոր դստերը, բայց չի ժխտում, որ աղջնակի մեծանալուց հետո կարող է ընդունել նրան: