Սիրված հաղորդավար Արման Մարգարյանը նշել է ծննդյան տարեդարձը․ մանրամասներ նրա մասին

Ճանաչված ու շատերի համար սիրելի հաղորդավար Արման Մարգարյանը բոլորել է ծննդյան երեսունյոթ տարին։ Արմանը ծնվել ու մեծացել է տաղանդավորների միջավայրում՝ դերասանների և երաժիշտների ընտանիքում։

Մեծանալով մշակութային ականավոր գործիչների ընտանիքում՝ նա դպրոցից հետո դիմել է Թատերական ինստիտուտ՝ սովորելով դերասանական բաժնում։ Սակայն դեռ առաջին կուրսից Արմանը զբաղվել է հաղորդավարությամբ։

Արմանի տատիկի՝ Էվելինա Շահիրյանի և մայրիկի՝ Նաիրա Շահիրյանի մասնագիտությունները, ինչ խոսք, իրենց ազդեցությունն ունեցել են երիտասարդի կողմնորոշման ու ձևավորման հարցում, սակայն ի վերջո նա ընտրել է այլ ուղի։

Արմանի հայրը՝ Աշոտ Մարգարյանը, երաժիշտ է։ Հոր մասնագիտական գիծը շարունակել է նրա եղբայրը՝ Արենը, ով դիջեյ է։

Հայրիկի մասնագիտության շնորհիվ Արմանի մոտ որոշակի երաժշտական ճաշակ է ձևավորվել։

Այժմ Արմանը մեր իրականության կայացած երիտասարդ հաղորդավարներից է, ով անցել է մասնագիտական հետաքրքիր ճանապարհ։ Արմանն ունի տասնհինգամյա որդի՝ Արենը, ով ևս հետաքրքրվում է երաժշտությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: