Դերասանուհի Մարիաննա Մխիթարյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունչորս տարին։ Նա ծնվել ու մեծացել է թատերական միջավայրում։ Մարիաննա Մխիթարյանի մայրը հայտնի ու հեղինակավոր թատերագետ Մարգարիտա Յախոնտովան է, իսկ հայրը՝ Արտյոմ Մխիթարյանը, հեռուստատեսային ռեժիսոր է։
Դպրոցից հետո Մարիաննա Մխիթարյանը սովորել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Չնայած նա սովորել էր ռեժիսուրայի բաժնում, սակայն հետագայում սկսում է աշխատել տարբեր թատրոններում՝ որպես դերասանուհի։
Դերասանուհին դերասանական իր առաջին քայլերն արել է «Փոսի թատրոն»-ում։ Նա երկրորդ կուրսում է եղել, երբ Խորեն Աբրահամյանի հրավերով ընդունվել է Սունդուկյանի անվան թատրոն։
Մ․ Մխիթարյանը հանդես է եկել ոչ միայն թատերական ներկայացումներում, այլ նաև ֆիլմերում ու հեռուստասերիալներում։ Շատերը դերասանուհուն ճանաչեցին ու սիրեցին «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի շրջանակներից։
Դերասանուհին այժմ ավելի շատ զբաղվում է ադմինիստրատրիվ գործունեությամբ․ նրան ժամանակին վստահվել «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրինությունը։ Դերասանուհին տարբեր տարիների արժանացել է հուշամեդալների, պատվավոր մրցանակների ու պատվոգրերի։