Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նշում է ծննդյան երեսունամյակը: Դերասանուհին բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում այդ առիթով, սակայն ամենից ուշագրավն ու հուզիչը ամուսնու սոցցանցային գրառումն է:
Գրառման մեջ Արտակ Սարգսյանը հիշում է, թե ինչպես է դերասանուհին դեռևս ինը տարի առաջ իր ուսերին առանց վարանելու վերցրել մայր լինելու ծանր բեռը՝ առանց կյանք տալու այն բալիկներին, որոնց պետք է մայություն աներ:
Ամուսինը նշում է, որ Անահիտը հրաշալիորեն է կարողացել իր ստանձնած պատասխանատվության տակից դուրս գալ՝ փայլուն դրսևորվելով որպես մայր ու կին:
Նա նշում է, որ նման բարդ պատասխանատվության տակ նույնիսկ հասուն մարդը չէր համարձակվի մտնել, մինչդեռ Աանհիտը որ մի րոպե չի վարանել նման համարձակ քայլի գնալիս: Դառնալով իրեն կին ու ընկեր՝ Անահիտը հարազատացել և սիրվել է նաև Արտակի ընտանիքի համար, ինչպես նշում է ամուսինը:
Ա. Սարգսյանը շնորհավորել է Անահիտի ծնունդը՝ նշելով, որ նա իր համար կին է, ընկեր, հարազատ… ամեն ինչ: