Սիրուշոն շլացուցիչ գեղեցկության լուսանկար է հրապարակել

Նրբադեմ գեղեցկուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում՝ փիլիսոփայական հարց տալով՝ երբ կվերականգնվի կյանքի բնականոն ընթացքը, համերգներ ու մարդաշատ միջոցառումներ կլինեն։

Սիրուշոն, որը վերջին շրջանում ընտանիքի հետ ինքնամեկուսացած է, շարունակում է աշխատել ու ստեղծագործել՝ երբեմն ներկայացնելով իր աշխատանքի արդյունքները հետևորդներին։

Այս անգամ նա շլացուցիչ գեղեցկության լուսանկար է հրապարակել, որը, հավանաբար, Դուբայում է արված, քանզի հետին ֆոնին երևում են էկզոտիկ ծառերը՝ զարդարված գեղեցիկ լույսերով։ Սիրուշոն անչափ ոճային կերպարով է ներկայացել՝ սև դասական պիջակով, որը զարդարված է փետուրներով և գունավոր կիսաշրջազգեստով։

Սիրուշոն գրավիչ դիմահարդարում է ընտրել՝ նուրբ, բայց երեկոյան մգությամբ։ Նա բզնոցների մի քանի տեսակ է կրում՝ էլ ավելի յուրահատուկ դարձնելով պիջակը։

Ականջօղներն ու մատանիները՝ սեփական հավաքածուից, պարզապես շշմեցնում են իրենց գեղեցկությամբ։ Կերպարը Սիրուշոն ամբողջացրել է ոճային մուգ սև ակնոցներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: