Սիրուշոն նոր ձայնագրություն է ներկայացրել՝ իրեն հատուկ ոճայնությամբ․ բաց չթողնեք

Նրբադեմ գեղեցկուհի երգչուհի Սիրուշոն ինստագրամյան հետևորդներին նոր անակնկալ է ներկայացրել՝ հրապարակելով Դրեյքի «Toosie Slide» երգի քավրի իր տեսանյութը։ գեղեցկուհին այն իր ոճով է կատարել ու մակագրել տեսանյութը՝ «Եթե Դրեյքն արմատներով Արևմտյան Հայաստանի Մուշի շրջանից լիներ»։

Սիրուշոյի ձայնային տվյալներն անհերքելի փայլուն են։ Նա այս կարճ տեսահոլովակով կրկին անգամ ապացուցեց դա, քանզի իրապես փայլուն է ստացվել։

Նուրբ ու չքնաղ Սիրուշոն ձայնագրությունում շպարված չէ։ Նա փռել է մազերը՝ մի կողմի բերելով դրանք դեմքի վրա։ Բնական գանգուրներն անչափ մեծ հմայք են տալիս նրա կերպարին։ Երգչուհին սպիտակ՝ ուսերը բաց, շապիկ է կրում, կախազարդեր ու շատ մատանիներ՝ իր ոճին համաձայն։

Ընտանիքի հետ ինքնամեկուսացման մեջ գտնվող գեղեցկուհին շատ է ախատում այս շրջանում, գուցե սա էլ աշխատանքի մասն է, կամ էլ պարզապես հաճույքի համար է փորձել ռեփերի ստեղծագործությանը ոճային երանգավորում տալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: