Սիրուշոն նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ «Առաջին անգամ»

Սիրուշոն նորից նոր գործի հրապարակմամբ է հանդես եկել։ Նրա ներկայացրած նոր գործը դարձյալ սիրո թեմատիկայով է և վերնագրված է «Առաջին անգամ»։

Երգի երաժշտությունը և խոսքերը հեղինակել է երգչուհին։ Նա հիմնականում ներկայացնում է հենց իր հեղինակած գործերը։ Երգում հնչում է դուդուկ Նորայր Գափոյանի կատարմամբ։

Երգին զուգահեռ ներկայացվող տեսահոլովակի հեղինակը Գերոգի Ալեքսանյանն է։ Տեսահոլովակը եթերային ու բազմագույն է ստացվել։ Տեսահոլովակի կադրերում հիմնականում տեսնում ենք Սիրուշոյին՝ տարբեր վիճակներում և կերպարներում։

Երգում խոսվում է սիրո վայելքի, սիրված լինելու անսահման մեծ ցանկության մասին, ինչպես նաև ամենակարևորի՝ խաղաղության մասին։ Երգում արտահայտված բաղձալի ցանկությունը, երազանքը սեր և խաղաղությունն է։

Երգը ներկայացվում է անգլերենով, սակայն երգի վերջին հատվածում հնչում են նաև հայերեն խոսքեր։ Սիրուշոյի ներկայացրած նոր, գեղեցիկ գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: