Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը նաև Սիրուշոյի ամուսինն է, հուզիչ տեահոլովակ է հրապարակել, որը գաղտնի նկարահանել է Սիրուշոն։ Տեսանյութում Լևոնը որդիներին՝ Ռոբերտին և Միքայելին, պատմում է Շուշիի ազատագրման մասին՝ մանկական լեգոների օրինակով։
Նրանք իսկական մարտադաշտ էին կառուցել լեգոներով, Լևոնը պատկերավոր պատմում էր պատերազմի մասին, որպեսզի երեխաներն ավելի լավ հասկանան իրողությունը։ Սիրուշոն էլ գաղտնի տեսանկարահանում է հայր-որդիներ զրույցը, մի փոքր մասնակցելով թեմային։
Լևոնը տեսանյութը մակագրել է ոգևորիչ կերպով․ «Այն մասին, թե ինչպես է անհնարինը դառնում հնարավոր, երբ նպատակն արդար է»՝ ակնարկելով՝ անհնարին է եղել հաղթանակը, բայց հայ ազգը կարողացել է։
Նման մոտեցումն անչափ խելամիտ է՝ երեխաներին առանց սարսափեցնելու կարևոր տեղեկություն փոխանցելու համար։ Ֆիլմերում շատ են դաժան տեսարանները, որոնք երեխաների վրա բացասաբար են ազդում, այդ պատճառով տեղեկություններն անհրաժեշտ է փոխանցել յուրաքանչյուր տարիքին հասու կերպով։