Նրբադեմ գեղեցկուհի երգչուհի Սիրուշոն հուզիչ գրառում է կատարել․ նա ինստագրամյան էջում հին համերգային լուսանկար է հրապարակել, որտեղ զինվորական բաճկոն է կրում։ Նա իր բեմական հագուստի վրա է այն հագել՝ ի նշան հարգանքի։ Նա մարմնագույն երկարաճիտ կոշիկներ է ընտրել՝ համադրելով դրանք փետուրներով ու փայլերով կիսաշրջազգեստի և բաց վերևի հետ։
Երկարաճիտ կոշիկների երկարությունն անչափ համահունչ է կիսաշրջազգեստի կարճության հետ։ Մազերը, ինչպես միշտ, թափված են ու հարդարված թեթև ալիքներով։ Լուսանկարը ոչպանդեմիային ժամանակներից է։
Սիրուշոն նաև կից հուզիչ գրառում է կատարել՝ եռատոնին ընդառաջ՝ հաղթանակ կերտող մեր պապերին ու հայրերին՝ կյանքի գնով մեզ խաղաղ երկինք պարգևած։ Պետք է գնահատենք նրանց սխրանքն ու շնորհակալ լինել նրանց՝ խոնարհվելով նրանց առաջ։
Սիրուշոյի երկրագուներն աջակցել են նրան՝ բազում շնորհավորական գրառումներ կատարելով։ Բոլորը մեծագույն սխրանք են համարում եռատոնի հերոսությունները, որոնց շնորհիվ մենք կանք։