Սիրուն Մինասը ցուցադրել է կլորիկացած փորիկը՝ Բեյոնսեի ոճով

Գեղեցկուհի հայուհի Սիրուն Մինասը զետեղել է կլորիկացած փորիկով գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել։ Օրերս հայտնի էր դարձել բժշկուհու հղիության մասին ու սա, կարծես, ապացույցը լինի այդ լուրերի։

Սիրունն անչափ ոճային կերպար է ընտրել ֆոտոշարքի համար` գազարագույն զգեստ ընտրելով։ Նրա կերպարն անչափ նման հայտնի երգչուհի Բեյոնսեի՝ հղիության մասին հայտարարելիս ընտրած կերպարին։

Միևնույն գույնի, միևնույն ոճի զգեստ, անգամ լուսանկարվելու դիրքերն են նման։

Սիրունը զգեստը համադրել է ոսկեգույն թևնոցների և մեծ ականջօղների հետ, որոնք անչափ համահունչ են նրա կերպարին։

Գեղեցկուհին վերև է հավաքել մազերը և ոճային միջին ծանրության շպար ընտրել։

Սիրունը նաև ամուսնու հետ է լուսանկար զետեղել, որտեղ երևում է նրանց ջերմագին վերաբերմունքը միմյանց։ Նրանց սիրառատ հայացքը լի է ապագա բալիկի սպասումով։

Հետ գնալով ժամանակի մեջ՝ Սիրունն անցած տարի այսօրվա տեսանյութ է հրապարակել՝ մինչև ամուսնությունն աղջկական հավաքույթից։

Понравилась статья? Поделиться с друзьями: