Սիլվա Հակոբյանն անչափ գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել

Սիլվա Հակոբյանը բազմազբաղ առօրյայի մեջ միշտ էլ ժամանակ գտնում է ընտանեկան առօրյան ու կենցաղը հետաքրքիր կազմակերպելու համար։ Երգչուհու մշտական ուղեկցուհին՝ փոքրիկ Միլան, շարունակում է մնալ մայրիկի երկրպագուների սիրելին։

Սիլվան արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է Նորայր Մանուկյանի հետ։ Այս տարիների ընթացքում եղել են տարատեսակ բամբասանքներ զույգի մասին, որոնք Սիլվան միշտ ժպիտով է ընդունել։ Զույգն այս ընթացքում ոչ մի ինտրիգային իրադարձության մեջ չի հայտնվել։

Բամբասանքները մնում են օդի մեջ, իսկ զույգը շարունակում է ապրել իր ընտանեկան գեղեցիկ ու հագեցած առօրյան։ Սիլվան այդ առօրյայի մասին պատմող փոքրիկ դրվագներ է հանրայնացնում։

Սիլվայի տեղադրած հերթական լուսանկարում ընտանիքն ամբողջական կազմով է։ Վերջերս ռուսաստանյան հյուրախաղերից վերադարձած երգչուհին տեղադրել է իր, ամուսնու և բալիկի՝ փոքրիկ Միլայի գեղեցիկ լուսանկարները։

Հասկանալի է, որ լուսանկարն արված է ինչ-որ արարողության ժամանակ։ Ընտանիքի բոլոր անդամներն էլ հրաշալի տեսք ունեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: