Հայոց անկոտրում ոգուն է անդրադարձել Սիլվա Հակոբյանը նոր կատարմամբ: Իր հոլովակը երգչուհին հրապարակել է հենց ապրիլի 24-ին: Երգի հերոսները հայոց հողից ծնված և հոայոց հողը պաշտպանող հայ զինվորին
Ընդ որում, երգչուհին երգով անդրադառնում է հայրենիքը երբևէ պաշտպանած բոլոր զիվորներին՝ լինի բանակի զինվոր, թե ֆիդայի: Նրանց փառքը հարատև է և երբեք չի հնանալու, ծերանալու:
Նշենք, որ այս երգը նոր չէ. այն գրվել է Սիլայի քրոջ՝ Մանե Հակոբյանի կողմից: Դեռ 2014 թվականից այս երգը հնչել է բոլոր հայրենասիրական առիթների ժամանակ:
Վերամշակելով ու վերաիմաստավորելով երգը՝ Սիլվան այն այս անգամ նվիրում է մասնավորապես այն ֆիդայիններին, ովքեր հարյուր տարի առաջ որոշեցին զենքով ապահովել իրենց մտերիմների անվտանգությունը:
Ապրիլի քսանչորսի ոգեկոչման խորհրդին միանգամայն ներդաշնակվող այս երգը հրաշալի ու պատեհ առիթ որ վերհիշել և վերաիմաստավորել հենց ապրիլի 24-ին: Առաջարկում ենք վայելել կատարման յութուբյան տարբերակը ևս մեկ անգամ: