Գեղեցկուհի երգչուհի Սիլվա Հակոբյանը հաճախ է երկրպագուներին ուրախացնում նոր լուսանկարներով ու դստեր՝ փոքրիկ Միլայի հետ տեսանյութերով։ Այսօր ընտանիքում կարևոր օր է․ հրաշք բալիկի 9-ամսական ծնունդն է։ Փոքրիկ Միլան ինստագրամյան հայտնի բալիկ է, իսկական աստղ։ Այսօր ևս նա շողացել է իր հմայքով։
Սիլվան շնորհավորել է դստերը՝ գրելով․ «Շնորհավոր 9-ամսյակդ, իմ քաղցր բալիկ» և երեք գեղեցիկ լուսանկար զետեղելով։ Փոքրիկ հրաշքը, ինչպես միշտ, ժպտում է իր անկեղծ ու հմայիչ ժպիտով։
Նա գեղեցիկ մոխրագույն զգեստ է կրում՝ մայրիկի հագուստին համահունչ, իսկ գլխին մազակալ է, որն արքայադստեր տեսք է տալիս Միլային։
Սիլվան դստեր տոնի համար ընտրել է մոխրագույն կոստյում՝ բարակ սպիտակ զոլերով և թեթև սպիտակ շապիկ՝ գույները նմանեցնելով դստեր զգեստի գույներին։
Նա դստեր հետ բացօթյա զբոսանքից է լուսանկար տեղադրել, քանզի հետին ֆոնին երևում են ծառերն ու կանաչները։