Սիլվա Հակոբյանի հուզիչ շնորհավորանքը՝ դստերը

Գեղեցկուհի երգչուհի Սիլվա Հակոբյանն անչափ հուզիչ կերպով շնորհավորել է դստերը՝ փոքրիկ հրաշք Միլային՝ բալիկների ամենասիրելի տոներից մեկի՝ հունիսմեկյան հրաշալի օրվա կապակցությամբ։ Սիլվան զետեղել է դստեր հետ վառ ամառային լուսանկար է հրապարակել՝ մակագրելով․ «Քեզ հետ ավելի եմ մանկացել ու երջանկացել, իմ փոքրի՛կ հրաշք։ Շնորհավոր տոնդ»։

Նրբագեղ Սիլվան դստեր հետ լուսանկարվել է վարդերի ֆոնին՝ համադրելով վարդերի գույնը զգեստների գույների հետ։ Երգչուհին նուրբ վարդագույն երանգներով զգեստ է ընտրել, որն ընդգծում է նրա հիանալի կազմվածքը։

Սիլվան շրթներկի գույնը համադրել է զգեստին պատկերված վարդերի գույնի հետ։ Ուղիղ հարդարված մազերը Սիլվան հետ է տարել՝ կերպարն ամբողջացնելով վարդագույն խոշոր ականջօղերով։

Հրաշք Միլան մայրիկի զգեստի պես մանկական զգեստ է կրում՝ գեղեցիկ բանտիկով։ Նրա մազերը զարդարված են փոքրիկ ծաղիկով։

Իրապես, անչափ գեղեցիկ է Սիլվայի և Միլայի գեղեցիկ կերպարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: