Սիլվա Հակոբյանը շնորհավորել է դստերը՝ ջերմ լուսանկար տեղադրելով

Այսօր հրաշք երգչուհի Սիլվա Հակոբյանի դստեր՝ Միլայի տասնամսյակն է։ Երգչուհին հուզումնալից շնորհավորել է իր գանձուկին՝ մի քանի լուսանկար տեղադրելով։

Դեռ գիշերը Սիլվան շնորհավորել է Միլային՝ տեղադրելով նրա՝ կապույտ շապիկով լուսանկարը՝ նշելով՝ այսօր բալիկը տասնամսական է դառնում։ Մյուս լուսանկարում Միլան նստարանին է ստած՝ ամառային հանդերձանքով ու պայծառ ժպիտով ջերմացնում է բոլորին։

Սիլվան գրել է անգլերենով հայտնի ասույթ՝ Միլային սիրում է այնքան շատ, որքան մինչև լուսին և հետ ճանապարհն է։

Մյուս լուսանկարում Միլան պատկերված է իր ֆիրմային լայն ժպիտով։ Նա կրում է երկնագույն- սպիտակ գեղեցիկ զգեստ՝ փոռիկներով և սպիտակ օձիքով։ Ոտքերին նա կրում է ժանյակապատ նրբին կոշիկներ։ Բալիկի մազերը գեղեցիկ մազակալով են զարդարված։

  

Հետևորդները հիացած են Միլայի կերպարով։ Նրանք բազում շնորհավորանքներ են գրել հրաշք բալիկին ու նրբանազ մայրիկին՝ այդ կարևոր օրվա առթիվ։

Понравилась статья? Поделиться с друзьями: